Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամն ուրբաթ հայտարարել է, որ իր երկիրն արդեն ունեցել է բավարար թվով «անխոհեմ» պատերազմներ հանուն օտարերկրյա շահերի՝ արաբներին և միջազգային հանրությանը կոչ անելով աջակցելու Իսրայելի հետ Բեյրութի բանակցություններին. հայտնում է AFP-ն:
Ոչ կառավարական կազմակերպությունների ընթրիքի ժամանակ իր ելույթում Սալամն ասել է, որ հույս ունի «մոբիլիզացնել արաբական և միջազգային ամբողջ աջակցությունը՝ Իսրայելի հետ բանակցություններում մեր դիրքերն ամրապնդելու համար»՝ բանակցությունների վերջին փուլի ավարտից և գործող զինադադարը 45 օրով երկարաձգելուց կարճ ժամանակ անց:
Սալամը հայտարարել է, որ երկրում «հերիք են այդ անխոհեմ արկածախնդրությունները, որոնք ծառայում են օտարերկրյա նախագծերին կամ շահերին», և որ լիբանանյան բանակը պետք է լինի միակ զինված կառույցը երկրում։
Source: https://news.am/hy/news/1035822
Football
Լիբանանն արդեն ունեցել է բավարար թվով անխոհեմ պատերազմներ հանուն օտարերկրյա շահերի. Նավաֆ Սալամ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։