ԱՄՆ կոնգրեսական Էդ Քեյսը Սենատի հատուկ հանձնաժողովում լսումների ժամանակ հաստատել է, որ Միացյալ Նահանգները 39 ինքնաթիռ է կորցրել փետրվարի 28-ին սկսված Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում. հայտնում է Military Watch Magazine-ը:
Պատասխանելով Պենտագոնի ֆինանսական տնօրեն Ջեյ Հերսթի հարցին հակամարտության ընթացքում կրած կորուստների մասշտաբների մասին՝ Քեյսը հարցրել է, թե արդյոք Պենտագոնը հաշվարկե՞լ է «բոլոր ինքնաթիռների պահպանման արժեքը»։ Բացի 39 ինքնաթիռների ոչնչացումից, ևս 10-ը ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Ապրիլի սկզբին Իրանի տարածքի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15E Strike Eagle հեռահար կործանիչի խոցվելուց հետո Իրանում կատապուլտված և պարաշյուտով ցած թռած երկու օդաչուին գտնելու ԱՄՆ ջանքերը հանգեցրին ամերիկյան ևս ինը և իսրայելական մեկ ինքնաթիռի կորստի։
Դրանց թվում էին անձնակազմի տարհանմանն աջակցող HC-130J Combat King II ինքնաթիռները, HH-60W մարտական փրկարարական ուղղաթիռները, UH-60 Black Hawk տրանսպորտային ուղղաթիռները, A-10 հարվածային ռեակտիվ ինքնաթիռը և MQ-9 անօդաչու թռչող սարքը։ ԱՄՆ-ի, ինչպես նաև Իսրայելի՝ տեսադաշտից դուրս գտնվող հրթիռային արսենալների արագ սպառումը հիմնական գործոնն էր, որը երկու երկրի ստորաբաժանումներին ստիպում էր գործել Իրանի օդային տարածքին ավելի մոտ կամ դրա ներսում՝ ավելի էժան և հզոր ինքնահոս (գրավիտացիոն) ռումբեր օգտագործելու համար, ինչը զգալիորեն մեծ ռիսկեր էր ստեղծում:
Ամերիկյան զինված ուժերի կրած ամենանշանակալի կորուստներից մեկը դարձավ E-3 Sentry օդային նախազգուշացման և հսկողության համակարգի (AWACS) ինքնաթիռը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենաթանկարժեք ինքնաթիռներից մեկը, որը մարտի վերջին իրանական հարվածի հետևանքով ոչնչացվել էր Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում։
Ակնկալվում է, որ E-3-ի փոխարինումը հատկապես բարդ կլինի, քանի որ Սառը պատերազմի ավարտից հետո ՌՕՈՒ-ի հեռահար օդային հետախուզության առաջին համակարգերի՝ E-7 Wedgetails-ի արտադրության ֆինանսավորումը հաստատվել է միայն մարտի սկզբին, իսկ ինքնաթիռի ստացման համար դեռևս մեծ հերթ կա։
Մարտի 19-ին իրանական հակաօդային պաշտպանության ուժերը պատմության մեջ առաջին անգամ արձանագրել են հրթիռի հարված՝ թռչող հինգերորդ սերնդի F-35A ամերիկյան կործանիչին, ինչն այնքան է վնասել ինքնաթիռը, որ հանգեցրել է օդաչուի բեկորային վիրավորումների։
Source: https://news.am/hy/news/1035824
Football
ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ 39 ինքնաթիռ է կորցրել. կոնգրեսական Քեյս
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։