Իսրայելի զինված ուժերն ավիահարված են հասցնել ուղղակիորեն Լիբանանի Նաբաթիա շրջանի Խարուֆ քաղաքի քաղաքացիական պաշտպանության կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել է երեք բուժաշխատող, իսկ չորրորդը ծանր վիրավորվել է. հայտնում է Al Jazeera-ն:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իրականացված հարձակման հետևանքով ամբողջությամբ ավերվել է այն հաստատությունը, որը Առողջապահության վարչության ենթակայության տակ էր։
«Այս հանցագործությունը ևս մեկ վկայությունն է բռնազավթիչ Իսրայել թշնամու դաժան մոտեցման, որն արհամարհում է միջազգային մարդասիրական իրավունքը և օգտագործում է միջազգային հանրության լռությունը՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացնելու համար»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Source: https://news.am/hy/news/1035825
Football
Լիբանանի հարավին Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է երեք բուժաշխատող, ավերվել է Առողջապահության նախարարության շենքը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։