BYD չինական ավտոարտադրողը հայտարարել է մոդելների նոր ալիքի գործարկման մասին, որոնք հատուկ հարմարեցված են եվրոպական շուկայի համար։ Ընկերությունը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում, որտեղ էլեկտրամոբիլների հատվածում մրցակցությունը շարունակում է արագ աճել։
Autocar պորտալի տվյալներով՝ նոր ավտոմեքենաները կմշակվեն՝ ելնելով կառավարելիության, հավաքման որակի, անվտանգության մակարդակի և թվային գործառույթների վերաբերյալ եվրոպական պահանջներից։
Խոսքը պարզապես գլոբալ մոդելների մասին չէ, այլ շարքի, որը միտված է հենց Եվրոպայի ճանապարհների առանձնահատկությունների և գնորդների նախասիրությունների հաշվառմանը։
Մշակմամբ կզբաղվի BYD-ի եվրոպական ստորաբաժանումը, որն ակտիվորեն ներգրավում է մասնագետներ տարածաշրջանի առաջատար ավտոկոնցեռններից։ Ընկերության նպատակն է իր մոդելները դարձնել առավելագույնս մրցունակ Volkswagen-ի, BMW-ի և Mercedes-Benz-ի արտադրանքի նկատմամբ։
Այս ռազմավարությունն արտացոլում է BYD-ի աճող ճնշումը եվրոպական էլեկտրամոբիլների շուկայի վրա։ Ընկերությունն արդեն ընդլայնում է դիլերական ցանցը և մեծացնում վաճառքները՝ առաջարկելով ինչպես ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաներ, այնպես էլ հիբրիդային տարբերակներ։
Նոր շարքը պետք է դառնա Եվրոպայում ապրանքանիշի ամրապնդման և ավանդական արտադրողների հետ մրցակցության ուժեղացման առանցքային քայլը։
Source: https://news.am/hy/news/1035604
Football
Չինական BYD-ը գործարկում է Եվրոպային հարմարեցված էլեկտրամոբիլների շարք
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։