Բոլիվիայի խոշորագույն քաղաքում՝ Լա Պասում, կատաղի բախումներ են տեղի ունեցել հանքափորների բողոքի ցույցերի ժամանակ, որոնք պահանջում են երկրի նախագահ Ռոդրիգո Պասի հրաժարականը, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ բախումների ընթացքում պայթյուններ են որոտացել։ Ըստ Reuters-ի ականատեսի՝ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, երբ փորձել են ներխուժել քաղաքի կենտրոնական հրապարակ՝ Պլասա Մուրիլյո՝ նետելով դինամիտի պայթուցիկների նմանվող առարկաներ։
Տեղի հանքափորները պահանջում են ընդլայնել պայթուցիկ նյութերի և վառելիքի հասանելիությունը, ինչպես նաև վերանայել պայմանագրերն ու պահպանել օգտակար հանածոների արդյունահանման կանոնները։
Հանքափորները, ագարակատերերի և արհմիությունների այլ միավորումների հետ մեկտեղ, ցույցեր են անցկացնում երկրում տնտեսական և վառելիքային ճգնաժամի սրման պատճառով, ինչը առաջացել է ԱՄՆ դոլարի պակասի և էներգակիրների ներքին արտադրության անկման հետևանքով։
Որոշ ցուցարարներ պահանջում էին նախագահի հրաժարականը՝ նրա երդմնակալությունից ընդամենը վեց ամիս անց։
Անցյալ տարի կենտրոնամետ Պասը համոզիչ հաղթանակ էր տարել ընտրություններում՝ խոստանալով իրականացնել շուկայական բարեփոխումներ, որոնք կօգնեն երկիրը դուրս բերել վերջին սերնդի վատթարագույն տնտեսական ճգնաժամից։
Իշխանությունները հայտարարել են, որ բանակցություններ են վարել բողոքի ակցիայի մասնակիցների հետ տարբեր հարցերի շուրջ՝ սկսած վառելիքի սուբսիդիաներից ու սոցիալական նպաստներից մինչև ագրարային բարեփոխումների վերանայված օրենքը, որը հայտնի է որպես «Օրենք 1720»։ Վերջինս չեղարկվել էր չորեքշաբթի՝ բնիկ ժողովուրդների և գյուղական կազմակերպությունների բացասական արձագանքից հետո։
Source: https://news.am/hy/news/1035752
Football
Բոլիվիայում նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։