Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Նյու Դելի լրագրողներին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ բանակցությունների. հայտնում է Mehr գործակալությունը:

Արաղչին հաստատել է, որ Իրանը գտնվում է հրադադարի ռեժիմում՝ իրավիճակն անվանելով անկայուն, սակայն Թեհրանը լի է վճռականությամբ՝ դիվանագիտությանը հնարավորություն տալու համար:

«Մենք դիմադրում ենք ագրեսիվ հարձակումներին: Մենք դիմադրում ենք պատժամիջոցներին»,- ասել է նա՝ երկու ճակատներն էլ անվանելով այնպիսի ոլորտներ, որտեղ Իրանը չի զիջելու:

«Այսօրվա ամենակարևոր հարցը վստահությունն է: Մենք ոչ մի կերպ չենք կարող վստահել ամերիկացիներին: Ամերիկյան կողմից մեր ստացած հաղորդագրությունները հակասական են. ամեն օրը տարբերվում է նախորդից: Այսօրվա թվիթը տարբերվում է երեկվանից: Երբեմն նրանք մեկ օրվա ընթացքում մի քանի հակասական հաղորդագրություն են ուղարկում»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Արաղչին զգուշացրել է նաև, որ «պատերազմ հրահրող որոշակի տարրեր» աշխատում են դիվանագիտությունը տապալելու և ԱՄՆ-ին նոր պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ:

«Հուսով եմ՝ Ամերիկան սխալ թույլ չի տա, և դիվանագիտությունն ի վերջո կհաղթանակի»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Source: https://news.am/hy/news/1035754