Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինգի դաշնային Ռոսֆինմոնիտորինգ ծառայությունը Pussy Riot պանկ խմբին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում. Հաղորդում է «Коммерсантъ»-ը:
Ահաբեկիչների և ծայրահեղականների գրանցամատյանում ներառվելուց հետո խմբի անդամների հաշիվները կսառեցվեն։ Այդ ցանկում հայտնված անձանց թույլատրվում է իրենց ծախսերի, ինչպես նաև իրենց հետ համատեղ բնակվող և սեփական եկամուտների աղբյուր չունեցող ընտանիքի անդամների ծախսերի համար ամսական ծախսել միայն սահմանափակ գումարներ իրենց աշխատավարձից, թոշակներից կամ կրթաթոշակներից (ամսական 10 հազար ռուբլի):
Գումարները կարող են ծախսվել նաև հարկերի, տուգանքների և այլ պարտավորությունների մարման համար։
Անցյալ տարվա սեպտեմբերին դատարանը հեռակա կարգով խմբի հինգ անդամների դատապարտել էր ուղղիչ գաղութում 8-13 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր էին ճանաչվել «բանակի վերաբերյալ կեղծ լուրերի տարածման» մեջ։
Մարիա Ալյոխինային հեռակա կարգով նշանակվել է 13 տարվա ազատազրկում, Տասո Պլետներին՝ 11 տարի, իսկ Օլգա Բորիսովային, Դիանա Բուրկոտին և Ալինա Պետրովային՝ 8-ական տարվա ազատազրկում: 2025 թվականի դեկտեմբերին ՌԴ Գլխավոր դատախազության հայցով խմբի գործունեությունն արգելվել էր Ռուսաստանում, և այն ճանաչվել էր ծայրահեղական կազմակերպություն:
Source: https://news.am/hy/news/1035757
Football
Ռուսաստանը Pussy Riot պանկ խմբին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։