ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը: Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրով.

1. Մանկապարտեզի ուսուցում2. Մեկօրյա դպրոցի ուսուցում3. Տարրական ուսուցում4. Հայոց լեզվի և գրականության դասավանդում5. Հայոց պատմություն և մշակույթի պատմություն6. «Երգ ու պար» ուսուցում7. Տնօրենների վերապատրաստում

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ԿԳՄՍՆ վկայագրեր: Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը՝ ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները կամ կրթօջախները:

Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի հյուրատան մուտքի օրը` հուլիսի 1-ը:

հուլիսի 1- մուտք հյուրանոց և գրանցումհուլիսի 2- ծրագրի պաշտոնական բացումհուլիսի 24-ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում, ելք հյուրանոցից

Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մայիսի 17-ից հունիսի 17-ը ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է):

Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտը ստանալուց մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ պաշտոնական հրավերի պահանջի դեպքում խնդրում ենք նախապես տեղեկացնել վերապատրաստող կազմակերպության, հյուրատան և կեցության հետ կապված այլ տեղեկություններ, ինչպես նաև դասընթացների կազմակերպման և անցկացման այլ անհրաժեշտ մանրամասներ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին: Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի բաժնի, հեռ.՝ +374 10 59-96-47 /647/:

Ծրագրի համակարգող՝ նույն գլխավոր մասնագետ Ալվինա Էլոյան, հեռ.՝ +374 98 24-01-40 (WhatsApp, Viber), էլ. փոստ՝ [email protected]»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1035582