«Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ն 06.05.2026 թ.-ին ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով անցկացված ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ կարգով ձեռք է բերել շուրջ 500 000 լիտր դիզվառելիք՝ 545 դրամով, այն պարագայում ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, երբ լցակայաններում նույն դիզվառելիքի մանրածախի արժեքը 510-520 դրամ է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Մեսրոպ Մանուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Բնականաբար մեծածախի գինը սովորաբար մոտ 15-20% ավելի էժան է լինում, այսինքն ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 120 դրամ ավելի թանկ գնով։
Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս, կամ «թալանում» են 60 մլն դրամ։
Թե՞ բա պայքարում ենք թալանի դեմ, ԹԱԼԱՆՉԻՆԵ՛Ր...
Նիկոլ Փաշինյան, չփորձվես ասել, որ խաբար չես այս «թալանից»։
Source: https://news.am/hy/news/1035587
Հայաստան
Դիզվառելիքը 120 դրամով թանկ են գնել, Երևան քաղաքին հասցրել են շուրջ 60 մլն դրամի վնաս. Մանուկյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։