Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի առանձին տարրերի իրականացման ժամկետների լրացուցիչ հետաձգման հնարավորությունը մինչև 2030 թվականը քննարկվում է կազմակերպության հարթակում։ Այս մասին նշվել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ 2024 թվականին որոշում էր ընդունվել ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկայի գործարկման ժամկետը 2025 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2027 թվականի հունվարի 1։ «Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ հարթակում քննարկվում է նաև շուկայի առանձին տարրերի իրականացման ժամկետների լրացուցիչ հետաձգման հնարավորությունը, ներառյալ կազմակերպված առևտրի մեխանիզմները, մինչև 2030 թվականը»,- նշվել է Ղազախստանի էլեկտրաէներգետիկական ճյուղի զարգացման հայեցակարգի իրականացման մասին 2023-2029թթ. փաստաթղթում։
Գերատեսչության փաստաթղթում նշվել է, որ «ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի իրականացումը պահանջում է անդամ պետությունների հետագա համաձայնեցված աշխատանք՝ ազգային օրենսդրությունների մերձեցման, առկա խոչընդոտների վերացման և շուկայի գործարկման միասնական մոտեցումների մշակման ուղղությամբ»։
Եվրասիական տնտեսական միության պայմանագրում ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել էր Աստանայում 2019 թվականի մայիսին կազմակերպության հինգ անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների կողմից։
Փաստաթուղթը սահմանում է միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման, գործունեության և զարգացման իրավական հիմքերը՝ հնարավորություն տալով որակապես նոր մակարդակով օգտագործել ԵԱՏՄ անդամ պետությունների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի առկա առավելությունները։
Source: https://news.am/hy/news/1035589
Հայաստան
ԵԱՏՄ-ում քննարկում են ընդհանուր էներգաշուկայի տարրերի իրականացման ժամկետների հետաձգումը մինչև 2030թ.
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։