«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավար անձնակազմի նկատմամբ և ներկայացրել էր կալանավորման միջնորդություն։ Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։
Հ.գ. Քարոզարշավի ժամանակ քարոզարշավ կարելի է և պետք է անել»,– գրել է փաստաբանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Նա այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
«Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Source: https://news.am/hy/news/1035616
Հայաստան
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը չի կալանավորվել. փաստաբան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։