Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը, հաղորդել է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի տարածքով՝ Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ (և այնուհետև դեպի Հայաստան), ուղարկվել է ռուսական ցորենի խմբաքանակ՝ ընդհանուր 977 տոննա քաշով, 14 վագոնից բաղկացած կազմով, հայտնել է գործակալությունը։
Ընդհանուր առմամբ, ըստ պարբերականի տվյալների, այն պահից ի վեր, երբ ադրբեջանական իշխանությունները հանել են երկրի տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը, Ռուսաստանից հանրապետության միջոցով տեղափոխվել է ավելի քան 27 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
Source: https://news.am/hy/news/1035630
Հայաստան
Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենի հերթական խմբաքանակը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։