Ռուսաստանն ու Հայաստանը ներկայում ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Երևանն «իր ենթակայության տակ առնելու» Արևմուտքի փորձերը։ Այս մասին Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանը, ինչպես Անկախ Պետությունների Համագործակցության որոշ այլ անդամների դեպքում, կրկին իր ենթակայության տակ առնել, խզել նաև ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը», - ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1035629