NEWS.am–ի տեղեկություններով, իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում․ կան բերման ենթարկված անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

«Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–հայտնել են կոմիտեից։

Source: https://news.am/hy/news/1035639