Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները մայիսին կայանալիք գագաթաժողովում կկարողանան քննարկել Հայաստանն Արևմուտքի ուղեծիր ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում՝ ԲՐԻԿՍ նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով։

«Հիմա, կարծում եմ, կլինի առաջացող խնդիրները քննարկելու օպտիմալ հնարավորություն՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիությունը պնդում է Հայաստանն իր ուղեծիր ներքաշելու հարցը, այդ թվում՝ այն առավելությունների կորստի ռիսկի գնով, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այս բոլոր հարցերը ազնվորեն և բացահայտ քննարկելու հնարավորությունը կստեղծվի մայիսի վերջին շաբաթվա վերջում, երբ Ղազախստանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովը», - ասել է Լավրովը։

«Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ [Հայաստանի] Փաշինյանը նշել է, որ զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այս հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլիներ, որովհետև սա լավ հնարավորություն է քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են», - ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը։

Source: https://news.am/hy/news/1035627