ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը տեխնոլոգիական ոլորտում միմյանց դեմ հետախուզական գործունեություն են ծավալում։ Այս տեսակետը նա ներկայացրել է Fox News հեռուստաալիքի հարցազրույցում, որը հեռարձակվել է հինգշաբթի երեկոյան։
Պատասխանելով Չինաստանին վերագրվող՝ ամերիկյան մտավոր սեփականության գողության մասին հարցին՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ վերջերս այս թեմայով խոսել էր CBS News հեռուստաալիքի հարցազրույցում։ «[Հաղորդավարն] ինձ հարց տվեց, նա խոսում էր Չինաստանի մասին, այն մասին, որ նրանք մեզանից այս կամ այն բաներն են գողանում, իսկ ես ասացի, որ մենք էլ ենք դա անում։ Նրանք լրտեսում են մեզ։ Իսկ ես ասացի, որ մենք էլ նրանց ենք լրտեսում», - հայտնել է Թրամփը։
«Մենք ինչ-որ բաներ անում ենք, և նրանք էլ ինչ-որ բաներ են անում։ Ահա այս է վիճակը։ Բայց ես այս թեմայով շատ լուրջ խոսել եմ նրա հետ (Չինաստանի նախագահ Սի Ծինփինի), և ես կցանկանայի, որ այս հարցով զբաղվեին», - ասել է ԱՄՆ առաջնորդը։ «Նրանք դրանով զբաղվում են արդեն 50 տարի», - պնդել է նա։
Թրամփը Չինաստանում է գտնվում մայիսի 13-15-ը։ Ուրբաթ նախատեսված են նրա հերթական բանակցությունները Սի Ծինփինի հետ։
Source: https://news.am/hy/news/1035562
Տեխնոլոգիա
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը միմյանց լրտեսում են տեխնոլոգիաների ոլորտում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։