Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը պատրաստվում է փորձնական ծրագիր իրականացնել, որի շրջանակում ուղևորների օդանավում տեղավորումը չվերթերին կկատարվի կենսաչափական տվյալների հիման վրա, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո օդանավակայանի ղեկավարությունը որոշում կընդունի տեխնոլոգիայի վերջնական ներդրման մասին։
Ինչպես նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, «Վնուկովոն» պետք է գնահատի տեխնոլոգիայի տնտեսական և իրավական ասպեկտները։
Հուլիսի 1-ից կենսաչափական տվյալներով օդանավում տեղավորումը կգործարկվի «Աերոֆլոտ»-ի այն չվերթերի համար, որոնք իրականացվում են Մոսկվայի «Շերեմետևո» և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանների միջև։ Տեխնոլոգիայից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես տվյալները գրանցել Միասնական կենսաչափական համակարգում։
Ըստ Ռուսաստանի կառավարության որոշման՝ փորձնական ծրագիրը կտևի մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը։
Source: https://news.am/hy/news/1035464
Տեխնոլոգիա
«Վնուկովո» օդանավակայանը սկսել է նախապատրաստվել կենսաչափական տվյալներով ուղևորների օդանավում տեղավորմանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։