ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերի հայտարարությամբ՝ ժամանակակից իրանական անօդաչու թռչող սարքերը շարունակում են գլխավոր վտանգ ներկայացնել Մերձավոր Արևելքում ամերիկյան զինված ուժերի համար։

«Մենք բախվում ենք բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքերից բխող աճող սպառնալիքի», - ասել է ծովակալը՝ ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեում անցկացվող լսումների ժամանակ։

«Դրանք համալրված են ռեակտիվ շարժիչներով։ Դրանք ունեն բարձր տեխնոլոգիական սենսորներ։ Դրանք ունեն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։ Դրանք ունեն ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ», - պարզաբանել է CENTCOM-ի ղեկավարը։

Միաժամանակ նա նշել է, որ թանկարժեք հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման ժամանակներն անցել են։

«Վերջին շրջանում մենք օգտագործում ենք մեր սեփական էժան միակողմանի հարվածային անօդաչու սարքերը՝ հարվածներ հասցնելով Իրանին և ստիպելով նրան կիրառել ավելի հզոր ու թանկարժեք զենք», - ասել է Կուպերը։

Source: https://news.am/hy/news/1035548