ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում Իրանին կոչ է արել շտապել խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում։
«Իրանի համար ժամանակը սպառվում է, և նրանք ավելի լավ է շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա։ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ», - գրել է Թրամփը։
Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր ԱՄՆ-ի կողմից Իրանին ներկայացված հինգ հիմնական պայմանների մասին։
Մասնավորապես, իրանական գործակալության տվյալներով, Վաշինգտոնի պայմաններով՝
▪️ Միացյալ Նահանգները Իրանին չեն վճարելու որևէ փոխհատուցում և վնասի հատուցում։
▪️ Իրանը պետք է դուրս բերի և ԱՄՆ-ին փոխանցի 400 կիլոգրամ ուրան։
▪️ Իրանական բոլոր միջուկային օբյեկտներից միայն մեկ համալիր կարող է շարունակել աշխատանքը։
▪️ ԱՄՆ-ն պատրաստ չէ ապասառեցնել անգամ սառեցված իրանական ակտիվների 25 տոկոսը։
▪️ Բոլոր ուղղություններով պատերազմի դադարեցումը կախված կլինի բանակցությունների շարունակությունից։
Իր հերթին, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների միայն վստահության վերականգնմանն ուղղված հինգ նախնական պայմանների կատարման դեպքում՝
▪️ Պատերազմի լիակատար դադարեցում բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում։
▪️ Արտերկրում արգելափակված իրանական միջոցների ապասառեցում և վերադարձ։
▪️ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքների ճանաչում։
Source: https://news.am/hy/news/1036125
Football
Թրամփ. Իրանն ավելի լավ է շտապի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։