ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել և սպասում է, որ Թեհրանը առաջիկա օրերին կներկայացնի թարմացված առաջարկ։ Այս մասին հայտնում է 12-րդ ալիքը, ելնելով ալիքի հետ հեռախոսազրույցում Թրամփի արած հայտարարություններից։
Ըստ պարբերականի, Թրամփը հրաժարվել է նշել բանակցությունների վերջնաժամկետը, սակայն սպառնացել է ավելի կոշտ ռազմական գործողություններով, եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Մենք ցանկանում ենք համաձայնագիր կնքել, սակայն իրանցիներն այժմ այնտեղ չեն, որտեղ մենք կցանկանայինք, որ լինեին։ Նրանք պետք է հասնեն դրան, հակառակ դեպքում կստանան լուրջ հարված։ Եթե նրանք մեզ մոտ չգան ավելի շահավետ առաջարկով, մենք նրանց կհարվածենք ավելի ուժգին, քան մինչև այժմ նրանց հետ արել ենք», - ԱՄՆ նախագահին է մեջբերում իսրայելական լրատվամիջոցը։
Թրամփը նաև ասել է, որ այսօր ավելի վաղ տեղի ունեցած իր հեռախոսազրույցը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ դրական էր և հիմնականում նվիրված էր Իրանի հետ պատերազմին, հայտնում է 12-րդ ալիքը։
Source: https://news.am/hy/news/1036131
Football
12-րդ ալիք․ Թրամփը դեռ կարծում է, որ Իրանը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։