Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի էմիր շեյխ Միշալ ալ-Ահմադ ալ-Սաբահի հետ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են իրենց երկրներում տեղի ունեցող իրադարձությունները՝ տարածաշրջանում առկա ներկայիս լարվածության ֆոնին, հաղորդում է NNA-ն։
Նախագահ Աունը հայտնել է «լիբանանցի ժողովրդի համերաշխությունը իր քուվեյթցի եղբայրներին ու քույրերին այս ծանր ժամանակներում, որոնք ապրում է տարածաշրջանը»։
«Քուվեյթը միշտ աջակցում է Լիբանանին և նրա ժողովրդին, հատկապես այս ճգնաժամային փուլում, և աջակցում է այն քայլերին, որոնք Լիբանանը ձեռնարկում է անվտանգության և կայունության հասնելու, ինչպես նաև իր ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը վերականգնելու համար», - ասել է ալ-Սաբահը։
Source: https://news.am/hy/news/1036139
Football
Լիբանանի նախագահը տարածաշրջանում ճգնաժամի կապակցությամբ համերաշխություն է հայտնել Քուվեյթին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։