ԱՄՆ Սենատում մտադիր են պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք էժան նավթի գնումներով աջակցում են Ռուսաստանին։ Սենատոր Լինդսի Գրեմը նոր օրինագծի մշակման մասին հայտնել է X սոցիալական ցանցում։
«Մենք առաջ ենք շարժվում այն օրինագծի մշակման ուղղությամբ, որը նախագահ Թրամփին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք շարունակում են աջակցել Ռուսաստանին էժան նավթի գնումների միջոցով։
Սա նախագահ Դոնալդ Թրամփին կտար ևս մեկ հզոր գործիք՝ համաշխարհային ասպարեզում առաջնորդություն ցուցաբերելու և Ամերիկայի շահերը առաջին տեղում դնելու համար»,- հայտնել է ամերիկացի սենատորը։
Source: https://news.am/hy/news/1036141
Football
ԱՄՆ Սենատում մտադիր են պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք էժան նավթի գնումներով աջակցում են Ռուսաստանին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։