Կատարի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Շեհբազ Շարիֆի հետ՝ քննարկելով Պակիստանի միջնորդական ջանքերը Իրանի հետ պատերազմում, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Կատարի ԱԳՆ-ին։

«Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին հաստատել է, որ Կատար պետությունը լիովին աջակցում է Պակիստանի միջնորդական ջանքերին՝ ուղղված ճգնաժամը խաղաղ ճանապարհով դադարեցնելուն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրանում Պակիստանի դեսպանությունը հայտնել էր, որ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում 90 րոպե տևողությամբ բանակցություններ է անցկացրել Պակիստանի ներքին գործերի նախարարի հետ, որը ժամանել էր Իրան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները քննարկելու նպատակով։

Source: https://news.am/hy/news/1036126