Տղամարդը, որին դատախազության փորձագետները և պաշտպանական կողմի փաստաբանները անվանել են մտավոր հետամնաց, դարձել է 1982 թվականից ի վեր ԱՄՆ Թեքսաս նահանգում մահապատժի ենթարկված 600-րդ անձը։ Նա մահվան էր դատապարտվել հինգշաբթի երեկոյան՝ քոլեջի 77-ամյա թոշակառու պրոֆեսորի սպանության համար, հայտնում է Associated Press-ը:

Էդվարդ Բասբի կրտսերի մահը արձանագրվել է տեղական ժամանակով 20:11-ին՝ Հանթսվիլի պետական բանտում մահացու ներարկումից հետո՝ նրա հաշմանդամության վերաբերյալ հայցի քննությունը կասեցնելու մասին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը չեղարկելուց մի քանի ժամ անց:

Մահապատժի իրականացումով ավարտվել է Բասբիի փաստաբանների վերջին րոպեին ձեռնարկած իրավական ջանքերի շարքը՝ նրա կյանքը փրկելու համար: Բասբին դատապարտվել էր Թեքսասի քրիստոնեական համալսարանի թոշակառու պրոֆեսոր Լորա Լի Քրեյնի խեղդամահության պատճառ դառնալու համար:

Դատախազությունը հայտարարել է, որ 2004 թվականի հունվարին կինն առևանգվել էր մթերային խանութի ավտոկայանատեղիից և թողնվել իր իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում, որտեղ շնչահեղձ էր եղել, քանի որ նրա դեմքը, բերանն ու քիթը ամուր փաթաթված էին եղել կպչուն ժապավենով:

Այդ մահապատժը դարձավ 600-րդը Թեքսասում այն բանից ի վեր, երբ 1982 թվականին նահանգում վերականգնվեց պատժի այս տեսակը։

Բասբին նաև դարձավ այս տարի Թեքսասում մահապատժի ենթարկված չորրորդ և ամբողջ երկրում՝ 12-րդ անձը: Ավելի վաղ՝ հինգշաբթի, Օկլահոմա նահանգում մահապատժի էր ենթարկվել Ռեյմոնդ Ջոնսոնը՝ գրեթե 20 տարի առաջ իր նախկին ընկերուհուն և նրա 7 ամսական դստերը սպանելու համար:

Source: https://news.am/hy/news/1035737