Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում չորս կին է մահացել վագրի հարձակումից հետո, հայտնում է The Indian Express թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ 13 հոգուց բաղկացած կանանց խումբը տերևներ էր հավաքում, երբ նրանց վրա հարձակվել է վագրը։ Ինը աղջկա հաջողվել է փրկվել։
«Գյուղը հարում է Բրահմապուրի անտառային հատվածին, որտեղ մենք հայտնաբերել ենք վագրուհիների ընտանիք՝ բաղկացած մեկ վագրուհուց և երեք ձագից։ Մենք նախազգուշացրել ենք գյուղի բնակիչներին, որ առայժմ չմտնեն անտառ», — հայտարարել է գլխավոր անտառապահը։
Միջադեպից հետո իշխանությունները հայտարարել են տուժածների յուրաքանչյուր ընտանիքին 25 հազար ռուփիի չափով անհապաղ ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին։ Բացի այդ, ինչպես նշվում է թերթում, այդ տարածքում վերահսկողությունը նույնպես ուժեղացվել է․ անտառում և դրա շուրջ տեղադրվել են երեք տեսահսկման տեսախցիկ և 30 ֆոտոթակարդ։ Նշվում է, որ բնակիչներին արգելվել է այցելել անտառ մինչև վտանգի բացակայության մասին հետագա ծանուցումը։
Source: https://news.am/hy/news/1038010
World
The Indian Express․ Հնդկաստանում չորս կին է մահացել վագրի հարձակման հետևանքով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։