Միացյալ Նահանգները դատապարտել է Լիբանանի կառավարությանը հակազդելու վերաբերյալ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ղեկավարության կոչերը և վստահեցրել է Բեյրութին, որ հետևողականորեն աջակցում է երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Միացյալ Նահանգներն ամենախիստ կերպով դատապարտում է Լիբանանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը տապալելու «Հեզբոլլահի» անպատասխանատու կոչը։ ԱՄՆ-ն ամուր կանգնած է Լիբանանի օրինական կառավարության կողքին՝ երկրի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու և ողջ ժողովրդի համար ավելի լավ ապագա կառուցելու նրա ջանքերում»,- նշված է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված Ռուբիոյի հայտարարության մեջ։

Պետքարտուղարը «Հեզբոլլահին» մեղադրել է Լիբանանի վերաինտեգրման գործընթացին խոչընդոտելու և Իսրայելի դեմ իրավիճակը սրելու մեջ, ինչից հետո զսպվածության կոչ է արել շարժմանը։

Source: https://news.am/hy/news/1038030