«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դիմել է հայ մայրերին, ովքեր տարիներ շարունակ տանը երեխա են մեծացնում, չեն աշխատում և դուրս են մնում աշխատանքային հաշվառումից։

Նա իր ուղերձում ընդգծել է, որ երեխա մեծացնելու, դաստիարակելու և ընտանիքը պահելու տարիները չպետք է անտեսվեն պետության կողմից։

«Ձեր տարիների չարչարանքը, երեխա մեծացնելն ու դաստիարակելը չպետք է կորի։ Այդ բոլոր տարիները պետք է հաշվարկվեն որպես աշխատանքային ստաժ, ամրագրվեն աշխատանքային գրքույկում և հետագայում հաշվի առնվեն աշխատանքի ընդունվելու, ավելի բարձր աշխատավարձ ստանալու, թոշակի և սոցիալական այլ իրավունքների ձևավորման ժամանակ։ Պետությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի ձեր հանդեպ արդարություն լինի։ Խնդրում եմ՝ վստահեք ինձ։ Այս ամենը լիարժեք իրականացվելու է վեցերորդ քվեաթերթիկի միջոցով»,- ասել է Արման Թաթոյանը։

Source: https://news.am/hy/news/1038044