Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն։ Հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանը, ԱՊՀ որոշ այլ անդամների հետևից, իրեն ենթարկեցնել, խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»,- լրագրողներին հայտնել է Լավրովը։

Source: https://news.am/hy/news/1035621