Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վարումն ու պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր են միայն «գործողություն՝ գործողության դիմաց» սկզբունքի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային։
«Ռազմական գործողությունների ընթացքում տակտիկական առումով մենք առաջնորդվում էինք «աչք՝ աչքի դիմաց» սկզբունքով։ Այժմ դիվանագիտական պատերազմում բանաձևը կարող է լինել միայն այսպիսին՝ «գործողություն՝ գործողության դիմաց»», - նրա խոսքերն է փոխանցում իրանական Al Alam հեռուստաալիքը։ «Իրանը չի ենթարկվի ուժի և սպառնալիքների տրամաբանությանը», - ընդգծել է Ռեզային։
Source: https://news.am/hy/news/1038125
World
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը հնարավոր է «գործողություն՝ գործողության դիմաց» սկզբունքով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։