Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ, հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։
«Հարգելի՛ Իլհամ Հեյդարի, ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները ազգային տոնի՝ Ադրբեջանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանը տպավորիչ հաջողությունների է հասել տնտեսական և սոցիալական ոլորտներում և արժանի հեղինակություն է ձեռք բերել համաշխարհային ասպարեզում»,- ասվում է Պուտինի շնորհավորական նամակում։
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել տարբեր ուղղություններով արգասաբեր երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացումը։ Սա, անկասկած, համապատասխանում է ռուս և ադրբեջանցի ժողովուրդների հիմնարար շահերին, ընթանում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդման հունով»,- նշվում է նամակում։
Ընդգծվում է, որ Մոսկվան խիստ կարևորում է Բաքվի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին։
Source: https://news.am/hy/news/1038230
World
Պուտինը շնորհավորել է Ալիևին. Մոսկվան խիստ կարևորում է Բաքվի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։