ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, նահանջել է Իրանի հետ գործարքի հարցում, երբ հանդիպել է հանրապետականների կոշտ դիմադրությանը՝ համաձայնագրի մանրամասների արտահոսքի պատճառով, կարծում է ռազմական վերլուծաբանը։
Sky News հեռուստաալիքի անվտանգության և պաշտպանության հարցերով փորձագետ Մայքլ Քլարկը վերլուծել է Թրամփի վերջին մի քանի օրերի հայտարարությունները. նախ նախագահը պնդում էր, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է, մինչդեռ երկուշաբթի կտրուկ փոխեց իր հռետորաբանությունը։
«Երկուշաբթին պատերազմի օր է, իսկ ուրբաթը՝ խաղաղության օր,- բացատրում է Քլարկը։ - Ուրբաթ օրերին նա ծայրահեղ դրական հայտարարություններ է անում գործարքի մոտալուտ լինելու մասին՝ ֆինանսական շուկաները հանգստացնելու համար։ Իսկ արդեն երկուշաբթի հնչում է մի այսպիսի բան. «Դե, պայմանավորվել չի ստացվում, ուստի, հնարավոր է, ստիպված լինենք վերադառնալ ռազմական գործողություններին»։
«Այստեղ հստակ օրինաչափություն է նկատվում։ Եթե նայենք վերջին երեք ամիսներին, ուրբաթը նրա համար միշտ խաղաղության օր է, իսկ երկուշաբթին՝ պատերազմի օր։ Այնպես որ, այսօր հենց այն օրն է, երբ պետք է աշխարհին և իրանցիներին հիշեցնել, որ ամերիկյան ռազմական մեքենան ոչ մի տեղ չի անհետացել»։
«Ինչ վերաբերում է բուն գործարքին, որոշակի լավատեսություն կա այն հարցի շուրջ, որ դրա ընդհանուր ուրվագծերն արդեն նախանշված են։ Սակայն հանգստյան օրերին շատ հանրապետականներ հանդես եկան կոշտ քննադատությամբ՝ հայտարարելով. «Եթե գործարքը հենց այսպիսին լինի, ապա այն շատ ավելի վատն է 2015 թվականի համաձայնագրից՝ այն նույն «Օբամայի գործարքից», որը դուք ինքներդ եք խզել»...«Եվ եթե համաձայնագրի պայմաններն իսկապես այնպիսին են, ինչպիսին դրանք նկարագրում են ճեպազրույցների ժամանակ, ուրեմն քննադատները միանգամայն ճիշտ են»։
Քլարկը հավելել է, որ ազդեցիկ հանրապետականների, մասնավորապես՝ սենատորներ Թեդ Քրուզի և Լինդսի Գրեհեմի ուժեղ ճնշման ֆոնին «Թրամփը, կարծես թե, այժմ փորձում է ձևացնել, թե ոչ մի վերջնական համաձայնություն էլ չի եղել»։
Source: https://news.am/hy/news/1038237
World
Երկուշաբթին պատերազմի օր է, ուրբաթը՝ խաղաղության. վերլուծաբանը բացատրել է Իրանին առնչվող Թրամփի հայտարարությունները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։