ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Մերձավոր Արևելքի երկրները պետք է միանան «Աբրահամի համաձայնագրերին»։ Այդ համաձայնագրերը հարաբերությունների կարգավորում են նախատեսում Իսրայելի հետ։
Թրամփի խոսքով՝ շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Հորդանանի առաջնորդներին հայտնել է, որ «որպես պարտադիր նվազագույն պայման՝ բոլոր այս երկրները պետք է միաժամանակ միանան Աբրահամի համաձայնագրերին»։
Նա հասկացրել է, որ սա դիտարկում է որպես յուրատեսակ փոխհատուցում կամ պարգևատրում «այն ողջ աշխատանքի դիմաց, որն իրականացրել է Միացյալ Նահանգները՝ այս չափազանց բարդ գլուխկոտրուկը լուծելու համար»։
«Խոսքը Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (որն արդեն մասնակից է), Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի (որը նույնպես արդեն մասնակից է) մասին է»,- գրել է Թրամփն իր «Truth Social» սոցիալական ցանցում։
Նա հավելել է, որ որոշ երկրներ, հարգելի պատճառներով, հնարավոր է՝ կարողանան հրաժարվել մասնակցությունից. «Հնարավոր է՝ մեկ կամ երկու երկիր դրանից հրաժարվելու պատճառներ ունենան, և դա կընդունվի։ Սակայն մեծամասնությունը պետք է պատրաստ լինի, ցանկություն ունենա և կարողանա միանալ, որպեսզի Իրանի հետ այս կարգավորումը դառնա շատ ավելի պատմական իրադարձություն, քան կլիներ առանց դրա»։
Թրամփը նաև հայտարարել է, որ «Աբրահամի համաձայնագրերն» արդեն իսկ արդյունավետությունը են ցուցաբերել մասնակից պետությունների՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի, Սուդանի և Ղազախստանի համար։
Նրա խոսքով՝ նույնիսկ ներկայիս հակամարտությունների ու պատերազմների ֆոնին այս համաձայնագրերը հանգեցրել են «ֆինանսական, տնտեսական և սոցիալական բումի», և մասնակից երկրներից ոչ մեկը «նույնիսկ չի էլ ակնարկել դրանցից դուրս գալու կամ մասնակցությունը թեկուզ ժամանակավորապես դադարեցնելու մասին»։
Source: https://news.am/hy/news/1038208
World
Թրամփն «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրումը կապել է Իրանի շուրջ բանակցությունների հետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։