ՌԴ ԶՈւ-ն, Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների կապակցությամբ, սկսում է հարվածներ հասցնել Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ստեղծված պայմաններում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը սկսում են հետևողականորեն համակարգային հարվածներ հասցնել Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ներառյալ ԱԹՍ-ների նախագծման, արտադրության, ծրագրավորման և կիրառման նախապատրաստման կոնկրետ վայրերը, որոնք օգտագործվում են կիևյան ռեժիմի կողմից՝ ՆԱՏՕ-ի մասնագետների աջակցությամբ և պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և թիրախային ուղղորդման համար», - ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանը, ի պատասխան Ուկրաինայի ԶՈւ-ի խաղաղ բնակչության վրա հարձակումների, հարվածներ կհասցնի ոչ միայն Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, այլև որոշումների ընդունման կենտրոններին։
«Զինված ուժերը սկսում են հետևողականորեն համակարգային հարվածներ հասցնել Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ներառյալ ԱԹՍ-ների նախագծման, արտադրության, ծրագրավորման և կիրառման նախապատրաստման կոնկրետ վայրերը, որոնք օգտագործվում են կիևյան ռեժիմի կողմից՝ ՆԱՏՕ-ի մասնագետների աջակցությամբ և պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և թիրախային ուղղորդման համար։ Հարվածներ կհասցվեն նաև որոշումների ընդունման կենտրոններին և հրամանատարական կետերին»։
«Վերոնշյալ օբյեկտների ամբողջ Կիևով մեկ ցրված լինելու պատճառով նախազգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներին, հնարավորինս շուտ լքել քաղաքը, իսկ ուկրաինական մայրաքաղաքի բնակիչներին՝ չմոտենալ Զելենսկու ռեժիմի ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին»։
Source: https://news.am/hy/news/1038217
World
Ռուսաստանի ԶՈւ-ն սկսում է հարվածներ հասցնել Կիևում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և որոշումների ընդունման կենտրոններին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։