X հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցել է 1 մլրդը, հայտնել է դրա սեփականատեր Իլոն Մասկը։

«X ցանցն այժմ ունի ավելի քան մեկ միլիարդ ներբեռնում», - գրել է Մասկը X-ում։

Twitter Inc.-ը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության հիմնական արտադրանքը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանցն է։ Գործարար Իլոն Մասկը 2022 թվականի աշնանը վերջնականապես փակել է այն ձեռք բերելու վերաբերյալ 44 միլիարդ դոլարի գործարքը։ Ապրիլին հայտնի է դարձել, որ Նևադայում գտնվող X Corp. ընկերությունը գնել է Twitter Inc.-ը։

Source: https://news.am/hy/news/1036200