ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է զրուցել Թայվանի նախագահ Լայ Ցինդեի հետ՝ շուրջ 14 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքի հնարավոր գործարքի վերաբերյալ որոշման ընդունման շրջանակում, գրում է Politico-ն։
Ըստ Թրամփի՝ ինքը մտադիր է քննարկել իրավիճակը և «աշխատում է թայվանական հարցի շուրջ»՝ առանց մանրամասներ հայտնելու։ Նա նշել է նաև, որ շփվում է «բոլոր կողմերի հետ» և վերահսկում է գործընթացը։
Այս հայտարարությունը կարող է բարդացնել Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները, որոնց բարելավման ուղղությամբ Թրամփն ավելի վաղ աշխատում էր Չինաստանի ղեկավարության հետ շփումների ընթացքում։ ԱՄՆ-ի և Թայվանի առաջնորդների միջև ուղիղ պաշտոնական բանակցություններ 1979 թվականից ի վեր գրեթե չեն վարվել։
Politico-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Թայվանի նախագահների միջև ցանկացած ուղիղ շփում ավանդաբար արժանանում է Չինաստանի կտրուկ արձագանքին, որը կղզին համարում է իր տարածքի մի մասը։ Նյութում նաև նշվում է, որ Թայվանի հարցը քննարկվել է Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հանդիպումների ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես հետաձգել է Թայվանին սպառազինություն մատակարարելու գործարքի հաստատումը՝ այն օգտագործելով որպես Պեկինի հետ բանակցությունների հնարավոր տարր։
Source: https://news.am/hy/news/1037066
Football
Թրամփը հայտարարել է Թայվանի առաջնորդի հետ հնարավոր զրույցի մասին՝ 14 միլիարդ դոլարի զենքի գործարքի ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։