Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 16-ին։ Դեռահասը երկու ընկերների հետ երեկոյան զբոսանքից հետո այցելել է իրենց ծանոթ պաղպաղակարան։ Աղանդերից մի քանի գդալ ուտելուց գրեթե անմիջապես հետո պատանու մոտ ծանր ալերգիկ ռեակցիայի նշաններ են ի հայտ եկել։

Հաղորդվում է, որ պատանին խուճապահար օգնություն է խնդրել ընկերներից, ինչից հետո նրանք ընկերոջը տարել են հոր՝ Մաուրո Դ’Օրսիի մոտ։ Տղամարդը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել և որդուն հակաալերգիկ դեղամիջոցի ներարկում է արել, սակայն դա դեռահասի կյանքը չի փրկել։

Source: https://news.am/hy/news/1037070