Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակված ԱՄՆ քաղաքացու կնոջն ու երեք երեխաներին կտեղափոխեն Բեռլինի Charité կլինիկա։ Դրա մասին հայտնում է rbb24 պորտալը՝ հղում անելով Գերմանիայի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ ընտանիքի բոլոր չորս անդամներն էլ նախկինում գտնվել են Կոնգոյի ԴՀ-ում և կտեղավորվեն բժշկական հաստատության մեկուսացված բաժանմունքում։
Նախօրեին հաղորդվել էր, որ ամերիկացի միսիոներ Փիթեր Սթաֆորդը բուժում կստանա բեռլինյան կլինիկայում՝ ԱՄՆ իշխանությունների խնդրանքով։
Ավելի վաղ վարակաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանին առընթեր Բժշկության և բժշկական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից Յուլիա Երմոլաևան նշել էր, որ Էբոլա տենդի առաջին ախտանիշները կարող են ի հայտ գալ վարակվելուց հետո 21 օրվա ընթացքում։
Մայիսի 17-ին հայտնի դարձավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի տարածման պատճառով հանրային առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմի ներդրման մասին։ ԱՀԿ-ի տվյալներով՝ արձանագրվել են վարակի միջազգային տարածման դեպքեր, ներառյալ հաստատված դեպքերը Կամպալայում, որոնցից մեկն ավարտվել է մահվան ելքով։
Source: https://news.am/hy/news/1037053
Football
Կոնգոյի ԴՀ-ից Էբոլայով հիվանդի ընտանիքի անդամներին կտեղափոխեն Բեռլինի Charité կլինիկա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։