«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են Չարենցավանի բնակիչների հետ։

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին չարենցավանցիները դիմավորել են ծափողջույններով և հաղթանակի մաղթանքներով։

Բնակիչները խնդրել են վերաբացել անձնագրային բաժանմունքը, որն իշխանությունները փակել են։ «Այստեղ 43 հազար բնակիչ կա, վերցրին ու տեղափոխեցին Հրազդան։ Այնտեղ 150 հազար են, հրմշտոց ու հերթեր են»,- դժգոհել են չարենցավանցիները։

Քոչարյանը խոստացել է լուծել այդ խնդիրը։

«ՔՊ-ն ոչ մի ձայն չի ստանա»,- խոստացել է համայնքի ներկայացուցիչը։

Source: https://news.am/hy/news/1036054