«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և Չարենցավանի բնակիչների հանդիպման ժամանակ պատգամավոր Ագնեսա Խամոյանն ամփոփել է քարոզարշավի առաջին 10 օրվա արդյունքները․ 1 զոհ, 10 ձերբակալված, մի քանի տասնյակ կալանավորված, բազմաթիվ քրեական գործեր։
«Երեկ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը, որը ձերբակալվել էր «ՔՊ»-ի պաստառը պոկելու համար։ Սա վարչական իրավախախտում է։ Այս վախկոտները քրեական գործ են հարուցել, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալել են, տարել են ձերբակալվածների պահման վայր, իսկ հետո՝ հոգեբուժարան։ Մի քանի ժամ հետո Արմեն Հովհաննիսյանին գտել են կախված։ Ձեր ամեն օրը մահ է, ողբերգություն և կորուստներ»,- հայտարարել է պատգամավորը։
Նա պահանջել է հրապարակել պատերազմում զոհվածների անվանական ցուցակը․ «Դո՛ւ ես նրանց մահվան ուղարկել, իսկ հետո խոստովանել, որ գիտեիր՝ պարտվում ես, կարող էիր կանգնեցնել պատերազմը, բայց վախենում էիր, որ դավաճան կասեն։ Խոստովանել ես, որ բանակցությունների ժամանակ գժի տեղ էիր դնում քեզ, որ ժամանակ շահես»։
«Հիմա խաղաղությունից են խոսում։ Այո՛, չեն կրակում։ Բայց քո նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդ է մահանում։ Որտե՞ղ են եվրոպացի դիտորդները։ Այս մահը նաև ձեր խղճին է․ դուք արդարացնում եք Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցագործությունները միայն այն պատճառով, որ նա սպասարկում է ձեր շահերը։ Դուք աչք եք փակում։ Ժողովրդավարության բաստիո՞ն։ Այսպե՞ս են հետապնդում քաղաքացիներին ժողովրդավարության բաստիոնում»,- հարցրել է պատգամավորը։
Source: https://news.am/hy/news/1036060
Armenia
Ինքնասպшն եղած Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր ՔՊ-ի պաստառը պոկելու համար. Ագնեսա Խամոյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։