Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 12 մարդ է վիրավորվել. հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա իր Telegram-ալիքում տեղեկացրել է, որ վնասվել է երեք տուն։

Տուժածների մեծ մասը շինարարներ են, որոնք հարձակման պահին գտնվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ։ Ըստ քաղաքապետի, օբյեկտի աշխատանքը չի խաթարվել։

Ավելի վաղ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ այսօրվա հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Մարզի տարբեր քաղաքներում մի քանի տուն է վնասվել, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Սոբյանինը հավելել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 120 ԱԹՍ է խոցվել։

Source: https://news.am/hy/news/1036000