Տոմսկի մարզի առնվազն երկու դպրոցում՝ Մորյակովսկի Զատոն գյուղում և Կեդրովի քաղաքում, ներքին կարգապահական կանոններում փոփոխություն է կատարվել, որով արգելվում է օտար լեզուներով գրություններով հագուստ կրելը։ Դրա մասին հայտնում է «НеМосква» պարբերականը՝ հղում անելով իր ընթերցողներից մեկին, որն ուսուցիչ է աշխատում։

Ըստ հրամանների՝ այդ միջոցառումը ներդրվել է «հակաիրավական վարքագծի քարոզչությանը, արմատականացմանը և ասոցիալական գաղափարներին հակազդելու նպատակով»։ Ընդ որում, բացառություն է արվել գրանցված ապրանքանիշների համար, եթե դրանց գրությունները արգելված տեղեկություն չեն պարունակում և չեն հակասում «համամարդկային բարոյականությանը»։

Դպրոցների տնօրինությունները հղում են անում Տոմսկի մարզի կրթության դեպարտամենտի կարգադրությանը, որն ուղղված է երեխաների և երիտասարդների շրջանում արմատականացման ռիսկերի տարածման կանխարգելման ուժեղացմանը։

Source: https://news.am/hy/news/1036981