Տոկիոյում գնացքի վագոնում բռնկվել է շարժական մարտկոց (փաուերբանկ), ինչի հետևանքով տուժել է ուղևորներից մեկը, հաղորդում է Tokyu Railways օպերատոր ընկերությունը։

Ընկերության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:28-ին Սինագավա շրջանում գտնվող Հատանոդայ կայարանում։ Կանգնած գնացքի վագոնում ուղևորի պայուսակի մեջ գտնվող փաուերբանկը բռնկվել է։ Միջադեպի հետևանքով ուղևորը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ վագոնում առաջացել է փոքր ծխապատում։

Իկեգամի գծով երթևեկությունը դադարեցվել է երեք ժամով։

Source: https://news.am/hy/news/1036157