ՌԴ քաղաքացին ձերբակալվել է Թուրքիայում տեղի ունեցած առճակատումից հետո և գտնվում է Անթալիայի քրեակատարողական հիմնարկում, РИА Новости-ին են հայտնել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից։
«Առկա տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է թուրքական իրավապահ մարմինների կողմից՝ Թուրքիայի քաղաքացու դիմումի հիման վրա, նրանց միջև տեղի ունեցած առճակատման հետևանքով», - հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Ներկայումս ռուսաստանցին պահվում է Անթալիայի քրեակատարողական հիմնարկում։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպվել է խորհրդատվություն տեղի փաստաբանի հետ։
«Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է ձերբակալվածի կնոջ և թուրքական կողմի հետ տվյալ միջադեպի առնչությամբ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն իր լիազորությունների շրջանակում», - ճշտել են ռուսաստանցի դիվանագետները։
Source: https://news.am/hy/news/1036085
Football
Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել տեղի բնակչի հետ առճակատումից հետո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։