ՌԴ քաղաքացին ձերբակալվել է թուրքական Անթալիայում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով, նա սպասում է արտաքսման, «РИА Новости»-ին հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը ոտքով հարվածել է մի կատվի, որին կերակրում էին տեղացի առևտրականները, ապա նաև մի շան։ Տեսահսկման տեսախցիկների տեսագրությունները հրապարակվել են սոցիալական ցանցերում, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացուն։ Նա ցուցմունք է տվել և տեղափոխվել է միգրանտների վերադարձի կենտրոն՝ հետագա արտաքսման համար։
«Առկա տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացին, որը բնակվում է Անթալիայում՝ կացության թույլտվության հիման վրա, ձերբակալվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով։ Ներկայում նա գտնվում է Անթալիայի արտաքսման կենտրոնում և սպասում է արտաքսման։ Նա գլխավոր հյուպատոսություն դիմումներ չի հղել»,- նշվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։
Նշվել է, որ ռուս դիվանագետները կապ են հաստատել թուրքական իրավասու մարմինների հետ այս իրավիճակի հետ կապված և պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն՝ առկա լիազորությունների շրջանակում։
Source: https://news.am/hy/news/1035940
Football
Թուրքիայում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով ձերբակալվել է մի ռուսաստանցի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։