Վատիկանը շաբաթ օրը հայտնել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը սեպտեմբերի 25-28-ը պաշտոնական պետական այց կկատարի Ֆրանսիա, ինչը կդառնա Վատիկանի ղեկավարի առաջին պաշտոնական ուղևորությունը գրեթե երկու տասնամյակի ընթացքում, տեղեկացրել է Politico-ն։
Այցը տեղի է ունենում «ի պատասխան երկրի ղեկավարի, եկեղեցական իշխանությունների, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հրավերի», որի ընթացքում հովվապետը կայցելի Փարիզում գտնվող ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, նշվել է Վատիկանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հովվապետը կայցելի նաև Լուրդ՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող հայտնի կաթոլիկական ուխտավայր։
Պատմության մեջ պապական գահ բարձրացած առաջին ամերիկացին՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը, վերջին շաբաթներին կոշտ քննադատության է ենթարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այն բանի համար, որ Իրանի ճգնաժամի հարցում հակապատերազմական դիրքորոշում է որդեգրել։
Նրա այցը Ֆրանսիա, ինչպես նաև ավելի վաղ հայտարարված հունիսյան այցն Իսպանիա, ցույց են տալիս Վատիկանի ղեկավարի հետաքրքրվածությունը Եվրոպայի աշխարհիկ կաթոլիկ երկրների հետ կապերի ամրապնդմամբ։
Սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Ֆրանսիա վերջին 18 տարվա ընթացքում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը ողջունել է այս լուրը՝ սոցցանցերում գրելով. «Մենք ուրախ ենք, որ Նորին Սրբություն պապ Լևոն XIV-ը հաստատել է իր այցը Ֆրանսիա։ Հաջորդ տարվա սեպտեմբերին կատարելիք այցը պատիվ կլինի մեր երկրի, ուրախություն՝ կաթոլիկների և հույսի մեծ պահ բոլորի համար»։
Ապրիլին Մակրոնն այցելել էր Վատիկան, որտեղ կրկին ընդունել էր Ֆրանսիայի եպիսկոպոսների կոնֆերանսի (CEF) նախագահի՝ կարդինալ Ժան-Մարկ Ավելինի հրավերը։
Հունիսին նախատեսված է Հռոմի պապ Լևոնի այցն Իսպանիա, նա Մադրիդում կհանդիպի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, ինչպես նաև կայցելի Բարսելոնա և Կանարյան կղզիներ։
Source: https://news.am/hy/news/1035945
Football
Հռոմի պապը գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Ֆրանսիա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։