Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Էմիրաթներին՝ ուկրաինական հակամարտության համատեքստում հումանիտար խնդիրների լուծմանը կանոնավոր աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ճգնաժամային իրավիճակին առնչվող հարցեր։
Երկու կողմերն ընդգծել են փոխզիջումային խաղաղ համաձայնագրերի մշակման ուղղությամբ քաղաքական-դիվանագիտական գործընթացի շարունակման կարևորությունը՝ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերի պատշաճ հաշվառմամբ։
Զրուցակիցները փոխադարձ գոհունակություն են հայտնել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում ռուս-էմիրաթական համագործակցության հաջող զարգացման կապակցությամբ։ Ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկկողմ ակտիվ շփումները։
Source: https://news.am/hy/news/1035953
Football
Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին՝ ուկրաինական հակամարտության ընթացքում հումանիտար խնդիրների լուծմանը նպաստելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։