ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները արհեստական բանականության ոլորտում «էապես առաջ է անցել» Չինաստանից։
Թրամփի խոսքով՝ արհեստական բանականության ոլորտում իր ամենամեծ ձեռքբերումը այն է, որ նա օգնել է Meta-ի նման տեխնոլոգիական ընկերություններին մշակել էլեկտրակայանների կառուցման լուծումներ, որոնք կարող են ապահովել նրանց հաշվողական հզորության պահանջները։
«Մենք զգալիորեն առաջ ենք Չինաստանից [արհեստական բանականության ոլորտում], որովհետև ես թույլ տվեցի կառուցել այդ էլեկտրակայանները։ Այդ ընկերություններն այժմ կառուցում են իրենց սեփական էներգաբլոկները, նրանք ընդհանրապես չեն օգտվում էլեկտրացանցից։ Հակառակ դեպքում մենք չէինք կարողանա մրցել։ Կարևոր է, որ մենք հաղթենք», - ասել է ամերիկացի առաջնորդը Fortune ամսագրին տված հարցազրույցում։
Արհեստական բանականության հնարավորությունները կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, ուստի դրա հետ պետք է զգույշ վարվել, հավելել է նա։
Source: https://news.am/hy/news/1036236
Football
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում առաջ է անցնում Չինաստանից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։