ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է այլմոլորակայիններին և տիեզերքում մղվող ռազմական գործողություններին նվիրված հրապարակումներ։
Արհեստական բանականության օգնությամբ ստեղծված պատկերներից մեկում ԱՄՆ առաջնորդը՝ հավանաբար հատուկ ծառայությունների ուղեկցությամբ, զբոսնում է այլմոլորակային հիշեցնող մոխրագույն մարդանման արարածի հետ։
«Տիեզերական ուժեր» վերնագրով մյուս հրապարակումներում Թրամփը համակարգում է մերձերկրյա ուղեծրում մղվող մարտական գործողությունները։
Թրամփը որևէ կերպ չի մեկնաբանել տեղադրված պատկերները։ Փետրվարին նա խոստացել էր, որ ԱՄՆ կառավարությունը կսկսի հրապարակել արտերկրային կյանքի ձևերի վերաբերյալ փաստաթղթեր, իսկ մայիսի 8-ին Պենտագոնը հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին ԱՄՆ-ի առաջին արխիվային տվյալները։
Source: https://news.am/hy/news/1036289
Football
Թրամփը հրապարակել է այլմոլորակայինների և տիեզերքում մղվող պատերազմի մասին պատկերներ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։