ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնի մերձակայքում տեղակայված Էնդրյուս ավիաբազայում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանել է Իրանի հետ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր համաձայնագրի ժամկետները։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք գործընթացն ավելի երկար է տևում, քան ակնկալվում էր, Թրամփն սկսել է համեմատել ընթացիկ իրավիճակը ԱՄՆ ռազմական արշավների, ներառյալ՝ Աֆղանստանի և Վիետնամի պատերազմների տևողության հետ։

«Ես այս գործընթացի մեջ եմ երեք ամիս, և ժամանակի մեծ մասը հրադադարի ռեժիմը գործում է,- հայտարարել է նա։ Մենք սրան մեկ հնարավորություն կտանք։ Ես չեմ շտապում»։

Այնուհետև Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը «փաստացիորեն արդեն վերահսկողության տակ է վերցրել» Իրանը։

Source: https://news.am/hy/news/1036972