ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը Նիգերիայում ոչնչացրել են ԻՊ-ի «երկրորդ հրամանատարին»։

«Այս երեկո, իմ հրահանգով, ամերիկյան խիզախ զինված ուժերը և Նիգերիայի զինված ուժերը անթերի իրականացրին խնամքով ծրագրված և շատ բարդ առաքելություն՝ մարտի դաշտում աշխարհի ամենաակտիվ ահաբեկչին վնասազերծելու համար։ Աբու-Բիլալ ալ-Մինուկին, որը ամբողջ աշխարհում ԻՊ-ի հրամանատարության երկրորդ մարդն էր, կարծում էր, թե կկարողանա թաքնվել Աֆրիկայում, սակայն նա նույնիսկ չէր կասկածում, որ մենք ունենք աղբյուրներ, որոնք մեզ տեղեկացնում են նրա գործողությունների մասին»,- Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ալ-Մինուկին «այլևս չի ահաբեկի Աֆրիկայի բնակչությանը և չի օգնի ամերիկացիների դեմ գործողություններ ծրագրել»։

«Նրա վերացմամբ ԻՊ-ի գլոբալ գործունեության ծավալները զգալիորեն կրճատվել են։ Շնորհակալություն ենք հայտնում Նիգերիայի կառավարությանը այս գործողությունում գործընկերության համար»,- հավելել է նա։

Source: https://news.am/hy/news/1035835